Հակոբ Մովսես
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Մովսես | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ | |
Հակոբ Մովսես Վիքիքաղվածքում | |
Հակոբ Մովսես Վիքիդարանում |
Հակոբ Մովսես (Հակոբ Մովսեսի Հակոբյան) (սեպտեմբերի 3, 1952, Աշոցքի շրջան, գյուղ Սիզավետ), հայ բանաստեղծ, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Մովսեսը ծնվել է 1952 թվականին, Աշոցքի շրջանի Սիզավետ գյուղում։ 1969 թվականին ավարտել է Արմավիր քաղաքի համար 1-ին միջնակարգ դպրոցը, իսկ 1973 թվականին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որից հետո դասավանդել է Ապարանի շրջանի Բուժական գյուղում։ 1979 թվականին աշխատանքի է անցել «Ապագա բժիշկ» թերթում, ապա «Գարուն» ամսագրում։ 1991-1996 թթ. եղել է Հայաստանի մշակույթի նախարարը։ Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, սլովակերեն, ուկրաիներեն, պարսկերեն։ Հակոբ Մովսեսը 2015 թ. «Յոթներորդ որսորդություն» ժողովածուի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի։ 2016 թ․ ընտրվել է Հայաստանի Պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի նախագահ, իսկ 2022 թվականից՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Մովսեսի գրական հավակնությունների քննադատությամբ են հանդես եկել գրականագետ Դավիթ Գյուլզադյանը[1] և բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը[2]։ Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը քննադատել է Մովսեսին՝ Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում ընտրված Վահագն Դավթյանին հետապնդումների և քաշքշուկների ենթարկելու համար[3]։
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թռիչքների երկինք, Երևան, 1981, 40 էջ։
- Ցնծության պահեր, Երևան, 1984, 96 էջ։
- Երգասացություն, Երևան, 1988, 188 էջ։
- Գիրք ծաղկման, Երևան, 1992, 196 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, 2005, 532 էջ։
- Լույս զվարթ, Երևան, 2009, 432 էջ։
- Յոթերորդ որսորդություն, Երևան, 2013, 340 էջ։
- Գրառումներ, Երևան, 2015, 260 էջ։
- Շարական, Երևան, 2017, 235 էջ։
- Գրառումներ – 2, Երևան, 2017, 360 էջ։
- Գրառումներ - 3․ Երևան, 2018, 345 էջ։
- Գործք, Երևան, 2023, 293 էջ։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- 1980 - Յոհաննես Բոբրովսկի, Ժամանակը ցանկապատի վրա, 72 էջ, «Սովետական գրող»
- 1982 - Ռայներ Մարիա Ռիլկե, Բանաստեղծություններ, 168 էջ, «Սովետական գրող»
- 1986 - Թոմաս Ման, Բուդենդրոոկներ, 700 էջ, «Սովետական գրող»
- 1992 - Ֆրիդրիխ Նիցշե, Չարից և բարուց անդին, Չաստվածների մթնշաղ, 272 էջ, «Ապոլլոն»
- 2002 - Ֆրիդրիխ Հյոլդեռլին Բանաստեղծություններ, 510 էջ, «Նաիրի»
- 2005 - Ֆրիդրիխ Նիցշե, Զվարթ գիտությունը, 516 էջ, «Վան Արյան»
- 2007 - Գեորգ Թրակլ, Բանաստեղծություններ, 322 էջ, «Նաիրի»,
- 2008 - Ֆրիդրիխ Նիցշե, Այսպես խոսեց Զրադաշտը (երրորդ վերամշակված հրատարակություն), 560 էջ, Իիկ-Երևան
- 2013 - Ֆրիդրիխ Նիցշե, Ողբերգության ծնունդը, Վագներ դեպքը, Չաստվածների մթնշաղ, Ecce homo, 631 էջ, «Գրիգոր Տաթևացի», Երևան։
- Ֆրիդրիխ Նիցշե, Երկեր 5 հատորով (6 գրքով), «Անտարես», 2018-2021 թթ.:
Անդրադարձներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտեմ Հարությունյան, «Բանաստեղծական ցնծության պահեր», «Գրական թերթ», 1984, 38։
- Թադևոս Խաչատրյան, «Եվ որտեղի՞ց են բառերը գալիս», «Գարուն», 1993 թ., 3։
- Զավեն Բեկյան, «Բանաստեղծի նոր գիրքը», «Նորք», 1994 թ., 1։
- Դավիթ Գասպարյան, «Ինքնաճանաչում հավիտենության անդրադարձների մեջ», «Գարուն», 2006 թ., 5-6։
- Զավեն Ավետիսյան, «Բանաստեղծության անտեսանելի կառուցվածքները», «Նորք», 2007 թ., 1։
- Մանասե, «Եռամիասնության տարրերը որպես հայեցակարգային նախահիմք (Հակոբ Մովսես)», «Գարուն», 7007 թ., 5-6։
- Արքմենիկ Նիկողոսյան, «Լռություն, որ ձայնն է բառի», «Գրառումներ ընթացքից» գրքում, Երևան, «Վան Արյան», 2007 թ.։
- Թադևոս Խաչատրյան, «Բանաստեղծության կեցության և գոյության սահմանագծին», «Գարուն», 2008 թ., 7-8։
- Նորայր Ղազարյան, «Հավատի բանաստեղծությունը», «Գրական թերթ», 2008 թ., 20 հունիսի։
- Նորայր Ղազարյան, «Կեցության խոսքը. կառուցվածք և բառոլորտ», Համատեքստ – 2008 թ., Երևան, «Ասողիկ» հրատարակչություն, 2009 թ.։
- Նորայր Ղազարյան, «Էջմիածին», 2008 թ., 3։
- Վարուժան Այվազյան, «Լույսը անմեկնելի», «Գրական թերթ», 2009 թ., 20 նոյեմբերի։
- Նաիրա Համբարձումյան, «Լույս-ա-պտույտ». «Գրական թերթ», 2010 թ., 21 մայիսի։
- Նորայր Ղազարյան, «Լույսի «զվարթ գիտությունը»», «Ազգ» օրաթերթ, 2010 թ., 22 մայիսի։
- Հրաչյա Թամրազյան, «Հաղորդություն», «Բանաստեղծություններ, Էսսեներ, գրական դիմանկարներ, հոդվածներ», էջ 304-308, Երևան, Նաիրի, 2010 թ.
- [1] Արխիվացված 2020-08-06 Wayback Machine
- Ժենյա Քալանթարյան, Աշխարհընկալո՞ւմ, թե՞ ոճավորում, «Գրական թերթ», 2011 թ., 17 հունիսի։
- Արքմենիկ Նիկողոսյան, Բանաստեղծության ընդդիմությունը, «Գրանիշ», 2011, 2։
- Կարեն Սվասյան, Հիշողությունների փոքրիկ մի էջ, «Գրական թերթ», 2012, 7 սեպտեմբերի։
- Ֆելիքս Բախչինյան, Հակոբ Մովսեսի «Լույս Զվարթ»-ը, «Գրական թերթ», 2013, 31 մայիսի։
- Զավեկ Բեկյան, «Որսորդության բերկրանքն ու թախիծը», «Գրական թերթ», 2014, 21 փետրվարի։
- Կարինե Ռաֆայելյան, «Դուք նրան այստեղ այլևս չեք պահի», «Իրատես de facto», 2014, 6-9 հունիսի։
- Վահրամ Մարտիրոսյան, «Ներքին կյանք», Lragir.am 14.09.14
- Երվանդ Տեր-Խաչատրյան, «Հակոբ Մովսես. ցնծության և տրտմության երգեր», «Ազգ», 2015 27 նոյեմբերի
- Հակոբ Հարությունյան, «Հակոբ Մովսեսի «Գրառումները»», «Գրական թերթ», 2015, 4 դեկտեմբերի
- Նորայր Ղազարյան, «Ժամադրություն լեզվի դրախտներում», Գրական թերթ, 2017, 3 մարտի
- Սուրեն Աբրահամյան, «Հակոբ Մովսեսի «Շարական» ժողովածուն», «Գրական թերթ», 2017, 11 նոյեմբերի
- Մանասե․ «Հակոբ Մովսեսի «Օսիպ Մանդելշտամը»», ԳեղArm, 2018, 62։
- Զավեն Բեկյան․ «Հակոբ Մովսեսի բանաստեղծությունների «Շարական» ժողովածուն, «Գրական թերթ», 2019, 26 ապրիլի
- Սուրեն Աբրահամյան․ «Հակոբ Մովսես․ «Գիրքը գրված է, պարտքը՝ կատարված»»․ Գրականագիտական հանդես, ԺԸ, 2019
- Վահրամ Մարտիրոսյան․ «Ինչ է որոնածը բանաստեղծի - բազում բառերի մեջ ընդամենը մի բառ», Lragir am 1919
- Հենրիկ Էդոյան, «Անվան լռությունը», «Պոեզիայի երկակի տեսողությունը», 2020, էջ 330-347
- Թադևոս Խաչատրյան, «Գաղտնիքները երկնքում են, բայց դրանց լուծումները երկրի վրա են», «Հայաստանի հանրապետություն», 2022, 19 հունվարի
- Սուրեն Աբրահամյան, «Հակոբ Մովսես․ Գրական և հասարակական հայացքներ», Գրական թերթ, 2023, 10 նոյեմբերի
- Սուրեն Աբրահամյան, «Հակոբ Մովսեսի «Գրառումները», Գրականագիտական հանդես, 2023, 2
- Արտաշես Արամ, «Բանաստեղծի «Գործքը» կամ․․․», Գրական թերթ, 2024, 23, 02
- Սուրեն Աբրահամյան, «Հակոբ Մովսես․ «Բանաստեղծությունը՝ Որդին Մարդու», Վեմ, 2023, 4
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակ
- Ֆրիտյոֆ Նանսեն ոսկե մեդալ
- Մովսես Խորենացու մեդալ (2012)[4]
- ՀՀ պետական մրցանակ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծական ժողավածուի համար, 2015[5]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Մովսեսի «Լույս զվարթ» բանաստեղծությունների գիրքը։
- Թադևոս Խաչատրյան. Հակոբ Մովսես. ես-ի զոհաբերման բանաստեղծական կերպը
- Հակոբ Մովսես. երկրում ստեղծվում է մտավորականների օլիգարխիա
- Հակոբ Մովսեսը դասարան․ամ կայքում Արխիվացված 2016-09-04 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հակոբ Մովսեսի համար գրականությունը տրոլեյբուս է». Դավիթ Գյուլզադյան, Ազգ, 02/08/2020
- ↑ Խաչիկ Մանուկյան, ՀՀ Պետական մրցանակը՝ Հակոբ Մովսեսի վեհերոտ գրին, Հրապարակ, 1 Ապրիլ 2016
- ↑ Դու ինքդ էիր իշխանը. Սիլվա Կապուտիկյանը՝ Վահագն Դավթյանին, ԱԶԳ, 03/08/2020
- ↑ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|